Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ցուցարարները չեն բացառում, որ հուլիսի 9-ին «կանցնեն գործողության»

Ցուցարարները չեն բացառում, որ հուլիսի 9-ին «կանցնեն գործողության»
08.07.2015 | 18:49

Բաղրամյան պողոտայից ոստիկանության միջամտությամբ հեռացված ցուցարարները հայտարարում են՝ «Մեկ քայլ առաջ» ակցիան մնում է ուժի մեջ։ Հուլիսի 9-ին կայանալիք հանրահավաքից հետո չեն բացառում, որ կանցնեն գործողության։ Թե որ փողոցը կփորձեն փակել՝ դեռ չեն հստակեցնում: Համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանի խոսքով, որոշողը ժողովուրդն է լինելու։ «Հաղթական քայլ էր «Մեկ քայլ առաջ»-ը: Իշխանություններն էլ շատ լավ գիտակցեցին և փորձեցին վաղօրոք կանխել դա, բայց վստահ եղեք, որ «Մեկ քայլ առաջ» ակցիան չի դադարել, ու մենք մեկ քայլ առաջ գնալու ենք», - ասաց Դավիթ Սանասարյանը:
Ցուցարարները էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը շարունակում են Ազատության հրապարակում, կրկին շուրջօրյա նստացույցով։ Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել և պնդում է, որ չի դադարեցնի մինչև հանրահավաքի օրը։
«Երբ լինի էդ մոբիլիզացիան, ես կդադարեցնեմ հացադուլը, քանի որ սա ինքնանպատակ չէ, ոչ էլ հերոսական քայլ է: Սա ծայրահեղ քայլ է, որ ես չէի ուզենա գնալ սրան»,- ընդգծեց Սանասարյանը: Իշխանություններին ներկայացրած պահանջները նույն են՝ չեղարկել թանկացման որոշումը, վերանայել սակագինը՝ նվազեցման միտումով, պատժել հունիսի 23-ի լուսաբացին բռնություն գործադրած ոստիկաններին։ Նախագահի կողմից հայտարարված աուդիտի անցկացումը ծածկադմփոց է՝ պնդում են ցուցարարները:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ