Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Երկու ոսկե մեդալ

Երկու ոսկե մեդալ
10.07.2015 | 11:04

Հարավկորեական Կվանջու քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերին մասնակցում է նաև մեր հանրապետության պատվիրակությունն ու արդեն իսկ տեր է դարձել ոսկե մեդալի: Այդ բանը հաջողվել է մարմնամարզիկ Արթուր Թովմասյանին, ում ելույթն օղակների վրա արժանացել է մրցավարների ամենաբարձր գնահատականին: Ի դեմս հրաձիգ Կիրիլ Գրիգորյանի, հայերս մի ոսկե մեդալ էլ ունենք: Գրիգորյանը հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության դրոշի տակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ