Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Գարի Կասպարովը որդի է ունեցել

Գարի Կասպարովը որդի է ունեցել
12.07.2015 | 21:07

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովն ու նրա կինը՝ Դարյա Տարասովան, որդի են ունեցել: Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Ես և իմ կինը՝ Դաշան, ուրախ ենք հաղորդել, որ հուլիսի 6-ին ծնվել է մեր որդին՝ Նիկոլասը: Մայրն ու երեխան առողջ են և երջանիկ: Շնորհակալություն՝ բարեմաղթանքների համար»: Կասպարովը հայր է դարձել արդեն չորրորդ անգամ: 2006 թվականին ծնվել էր նրանց դուստրը՝ Աիդան: Նա երեխաներ ունի նաև նախորդ երկու ամուսնություններից:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ