Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իվան Կուխտան ազատվել է Հայաստանում ՈՒկրաինայի դեսպանի պաշտոնից

Իվան Կուխտան ազատվել է Հայաստանում ՈՒկրաինայի դեսպանի պաշտոնից
14.07.2015 | 22:08

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Հայաստանում երկրի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատել է Իվան Կուխտային: Երեկվա հրամանագրի տեքստը հրապարակված է ՈՒկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում:
Կուխտան Հայաստանում ՈՒկրաինայի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2010 թվականի հոկտեմբերից:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ