Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը

Հայաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը
14.07.2015 | 22:10

Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ այսօր հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Երկար սպասված այս պայմանավորվածությունը «կարևոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման»: «Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»՝ հայտարարել է Նալբանդյանը:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ