Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Անցկացվեցին «Մենք զինվոր ենք» խորագիրը կրող առաջին երիտասարդական մրցույթները

Անցկացվեցին «Մենք զինվոր ենք» խորագիրը կրող առաջին երիտասարդական մրցույթները
26.07.2015 | 13:30

Հուլիսի 25-ին Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուր 7 հասցեում գտնվող զորամասում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի և « Հետախույզների միավորում» ՍՀԿ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Մենք զինվոր ենք» խորագիրը կրող ծրագիրը:

Ծրագրի մեկնարկը տրվեց Սթրայքբոլ խաղով, որին մասնակցում էին ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի, « Հետախույզների միավորում» ՍՀԿ-ի, Աշխարհազոր երիտասարդական կրթական ՀԿ-ի և վերոնշյալ հասցեում գտնվող զորամասի թիմերը: Խաղը կազմակերպվել էր Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ:

Մրցույթի ավարտից հետո երիտասարդները ճաշեցին զինվորների հետ, անմիջական շփման միջոցով նոր ծանոթություններ հաստատեցին, ինչպես նաև առավել հստակ պատկերացում կազմեցին զինվորական առօրյայի վերաբերյալ:

Նույն թիմերը հաջորդիվ մասնակցեցին ծրագրի շրջանակներում կազմակերպված « Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղին:

Խաղին հաջորդեց համերգային ծրագիր, որի ավարտին ամփոփվեցին մրցույթների արդյունքները և տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը:

Ջերմ մթնոլորտում և առողջ մրցակցության պայմաններում ընդհանուր արդյունքով հաղթող ճանաչվեց վերոհիշյալ զորամասի թիմը:

Ինչպես նշեց ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը ծրագրի ավարտից հետո, նման նախաձեռնությունները մեծ ներդրում ունեն բանակ-հասարակություն կապի ամրապնդման և զինվորական կյանքի հետ անմիջական առնչություն չունեցող երիտասարդների մոտ բանակի վերաբերյալ ճիշտ պատկերացում կազմելու գործում: Նա նաև հույս հայտնեց, որ նման ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

Դիտվել է՝ 3794

Մեկնաբանություններ