Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հանրապետությունում բարձր ջերմային ֆոն է և հրդեհավտանգ իրավիճակ

Հանրապետությունում բարձր ջերմային ֆոն է և հրդեհավտանգ իրավիճակ
27.07.2015 | 20:21

Հանրապետության տարածքը հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 28-30-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +39 աստիճան, հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին` +40 աստիճան:

Դիտվել է՝ 2650

Մեկնաբանություններ