Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայաստանի և Վրաստանի վարչապետները Դարիալի անցակետում

Հայաստանի և Վրաստանի վարչապետները Դարիալի անցակետում
28.07.2015 | 12:40

Վրաստան աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ այցելել է վրաց - ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ: Նրանք տեղում ծանոթացել են սահմանային անցակետի աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Շրջայցից հետո վարչապետներն ամփոփել են այցի արդյունքները: «Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վրաց - ռուսական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը կերկարացվի ևս 3,5 ժամով, այսինքն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում 6,5 ժամով, և նոր պայմանավորվածության համաձայն կգործի 05.30-24.00-ն»,- ասված է հաղորդագրությունում։ Մեկ ամիս առաջ ևս, երկու վարչապետների քննարկման արդյունքում աշխատանքային գրաֆիկը երեք ժամով ավելացել էր՝ 06.00-18.00-ի փոխարեն սահմանվել էր 06.00-21.00: Վարչապետները քննարկել են վրացական անցակետում հայկական բեռնատարների խցանումները նվազագույնի հասցնելու, Հայաստանից վրացական անցակետով կազմակերպվող արտահանումների գործընթացը դյուրացնելու հարցեր: Քննարկվել է հայ - վրացական սահմանին կառուցվելիք «Բարեկամության» կամուրջի շինարարությունը սկսելու հարցը:
Երկու վարչապետների քննարկման օրակարգում էր նաև Վրաստանը Ռուսաստանին կապող մայրուղու այն հատվածների հարցը, որտեղ մշտապես սողանքների, քարաթափման վտանգ կա: Իրակլի Ղարիբաշվիլին տեղեկացրել է, որ նախատեսվում է ճանապարհը լայնացնել ու լուսավորել:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ