Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իրանում կբացվի Մեծ Բրիտանիայի դեսպանատունը

Իրանում կբացվի Մեծ Բրիտանիայի դեսպանատունը
31.07.2015 | 13:09

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ բրիտանական դեսպանատունը կվերսկսի աշխատանքը Թեհրանում։ «Վարչապետը հույս է հայտնել, որ համաձայնագիրը վկայում է Միացյալ Թագավորության և Իրանի հարաբերությունների նոր մեկնարկի մասին։ Վարչապետը շատ պարզ հասկացրել է, որ հավատարիմ է իր պարտավորություններին՝ Թեհրանում դեսպանատան աշխատանքների վերսկսման առումով»,- նշել է բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը։

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ