Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նամակ արքայական ընտանիքից

Նամակ արքայական ընտանիքից
11.09.2015 | 19:05

Անգլիայի թագուհու ընտանիքը սիրով ընդունել է Հայաստանում գործող «Ձեռքի աշխատանքներ. երեխաների հագուստի խանութ» կազմակերպության նվերը` Քեմբրիջի դուքս ու դքսուհի Ուիլյամի եւ Քեյթի նորածնին՝ այս տարվա մայիսի 2-ին ծնված արքայադուստր Շառլոտային։ Այս մասին arevelk.am–ին ասել է գործերի հեղինակ Մարիամ Նազարյանը։ Թագավորական ընտանիքը նամակում շնորհակալություն է հայտնել կազմակերպության երիտասարդ հիմնադրին ձեռագործ նվերների համար։

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ