Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբեում է

Նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբեում է
15.09.2015 | 10:22

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել նախագահ Սերժ Սարգսյանը և հանդիպել է նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Նրանք քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցեր, անդրադարձել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտերում, ՀԱՊԿ-ում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, երկկողմ կապերի հետագա ամրապնդման ու փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորություններին: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովորդների բարեկամությունը և Հայաստանի ու Տաջիկստանի միջև փոխըմբռնման և հարգանքի մակարդակը ամուր հիմք են` համատեղ ջանքերով զարգացնելու և խորացնելու միջպետական հարաբերությունները, սերտացնելու միջխորհրդարանական կապերը, հեռանկարային նախագծերով հարստացնելու հայ-տաջիկական համագործակցության տնտեսական օրակարգը:
Էմոմալի Ռահմոնը ողջունել է նախագահ Սերժ Սարգսյանին և ընդգծել, որ Տաջիկստանը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել ավանդական բարեկամական հարաբերությունները, խորացնել կապերը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Միջպետական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման տեսանկյունից նախագահ Ռահմոնը կարևորել է երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որը կնպաստի նաև առևտրաշրջանառության ծավալների աճին:
Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների զարգացման և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման տեսանկյունից երկուստեք կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է գործընկերոջը պաշտոնական այցով Հայաստան, նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհակալությամբ ընդունել է: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը մտքեր են փոխանակել երկու երկրների համար օրակարգային հարցերի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, որոնց նախագահները հանգամանորեն կանդրադառնան ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում:
ՀՀ նախագահը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ՀՀ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ