Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Հաճելի անակնկալ

Հաճելի անակնկալ
18.09.2015 | 01:49

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքէջից, Ֆրանսիայում անցկացված առագաստանավային սպորտի կատամարան դասի աշխարհի առաջնությունում, որին մասնակցել են մոտ տասնհինգ երկրների մարզիկներ, «Դասական կատամարան» դասում աշխարհի չեմպիոն է հռչակվել Հայաստանի Հանրապետությունը ներկայացրած Միշել Զաքարյան-Ջերեմի Իալենտի զույգը: Տղաները մարզվում են Սևանի ջրային ձևերի մարզադպրոցի բազայում, անձնական մարզիչն է Հայկ Սուքիասյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ