Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ադրբեջանը և Թուրքիան խոչընդոտում են տարածաշրջանային փոխգործակցությանը

Ադրբեջանը և Թուրքիան խոչընդոտում են տարածաշրջանային փոխգործակցությանը
19.09.2015 | 11:56

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածքային իշխանության մարմինների խորհրդաժողովի` CORLEAP-ի բյուրոյի Երևանում կայացած հանդիպմանը: Նա անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում համագործակցությանը և նշել, որ թե Ադրբեջանը, թե Թուրքիան խոչընդոտում են տարածաշրջանային փոխգործակցությանը: Նա դրական է արտահայտվել Հայաստանի և Վրաստանի արդյունավետ համագործակցության մասին՝ «Եվրակովկաս» եվրատարածաշրջանային նախագծի շրջանակներում: «Մենք արժևորում ենք Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությունը Հայաստանում տեղական ժողովրդավարությունը խթանելու և ամրապնդելու գործում։ Դիտարկում ենք համագործակցությունը տեղական և տարածաշրջանային մակարդակներում, մասնավորապես՝ միջսահմանային համագործակցությունը՝ որպես հարևան երկրների հասարակությունների միջև կամուրջներ հաստատելու և տարածաշրջանային կայունությունը և կայուն զարգացումը խթանելու անհրաժեշտ միջոց»,- ասել է արտգործնախարարը ։

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ