Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ազատ է արձակվել Գիգի ՈՒգուլավան

Ազատ է արձակվել Գիգի ՈՒգուլավան
19.09.2015 | 11:58

Թբիլիսիի նախկին քաղաքապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մտերիմ ընկեր Գիգի ՈՒգուլավան, որ նախնական կալանքի տակ էր 14 ամիս, ազատ է արձակվել քաղաքային դատարանի դահլիճից, Սահմանադրական դատարանի հայտարարությունից մեկ օր անց: Սահմանադրական դատարանը հայտարարել էր, որ մեղադրյալին 9 ամսից ավելի նախնական կալանքի տակ պահելը ապօրինի է: Դատարանի բակում հավաքված իր համախոհներին ուղղված խոսքում ՈՒգուլավան իրեն անվանել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու «անձնական բանտարկյալ»:
«Այսօրվա դատախազության գործողությունները պարզ ապացույց են, որ Իվանիշվիլին և նրա կառավարությունը չեն հաշտվել և չեն հաշտվելու Սահմանադրական դատարանի որոշման հետ: Դատարանն այսօր պարզապես անելանելի վիճակում էր»,- հայտարարել է Թբիլիսիի նախկին քաղաքապետը:

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ