ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Պեկինում նա հանդիպումներ կունենա ՉԺՀ պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանի, Չինաստանի արտահանման-ներկրման բանկի նախագահ Խու Սյաոլյանի, Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կորպորացիայի (CCECC) փոխնախագահ, կոմկուսի առաջին քարտուղար Սոն Յոնի հետ: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում կմասնակցի ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը: Այնուհետև վարչապետը կմեկնի Սիան (Շենսի նահանգ), որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական համաժողովին: Ֆորումի շրջանակներում Հովիկ Աբրահամյանը կհանդիպի ՉԺՀ պետական խորհրդի անդամ (փոխվարչապետ) Վան Յունի հետ: