«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հռոմի պապը Վաշինգտոնում է

Հռոմի պապը Վաշինգտոնում է
23.09.2015 | 16:51

Հռոմի պապը երեկ ժամանել է ԱՄՆ: Սա Ֆրանցիսկոս պապի առաջին այցն է ԱՄՆ: Կաթոլիկ եկեղեցու քահանայապետին ընդունել է նախագահ Բարաք Օբաման՝ ընտանիքի հետ: Նահանգներում պապն այցելելու է Վաշինգտոն, Նյու Յորք և Ֆիլադելֆիա: 45000 ոստիկաններ են ապահովում նրա անվտանգությունը:
Մայրաքաղաքում Հռոմի պապը ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ սրբադասման պատարագ կանցկացնի և կդիմի Կոնգրեսին՝ կրկին պատմության մեջ առաջին անգամ:

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ