Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ կգործի Երիտասարդական խորհրդարան Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների համար

ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ կգործի Երիտասարդական խորհրդարան Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների համար
23.09.2015 | 17:01

Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությունը, այն է` ստեղծել Երիտասարդական խորհրդարան Հարավային Կովկասի 3 երկրների երիտասարդ քաղաքական գործիչների համար, արժանացել է դրամաշնորհի: Հիշեցնենք, որ այս նախագիծը առաջարկվել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի (NIMD) կողմից սույն թվականի մարտի 26-30-ը Քութայիսի քաղաքում գտնվող վրացական խորհրդարանում անցկացված Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 3-րդ համաժողովի ընթացքում: Մասնակից երկրների տարբեր քաղաքական ուժերի ողմից ներկայացված հայտերից ընտրվել է հենց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության առաջարկած նախագիծը, որի շուրջ համախմբվել են ՀՀ բոլոր պառլամենտական ուժերը: Վրաստանից ՀՀԿ ԵԿ հետ համագործակցել են Ազատ-դեմոկրատները:

Հարավային Կովկասի Երիտասարդական խորհրդարանը առցանց հարթակ է 3 երկրների երիտասարդ քաղաքական գործիչների համար, որը նախատեսում է տեսաձայնային նիստերի վարում: Այն իր մեջ ներառելու է նաև հատուկ երիտասարդ քաղաքական գործիչների համար նախատեսված սոցիալական ցանցի ստեղծում:
Հարավային Կովկասի Երիտասարդական խորհրդարանը ունենալու է 3 համանախագահներ անդամ բոլոր երկրներից:
Երիտասարդական խորհրդարանի կանոնակարգում ապահովված են ընդդիմության կամարտահայտման բոլոր երաշխիքները, որը մասնավորապես անհրաժեշտ է Ադրբեջանում խոսքի ազատության ապահովման և ադրբեջանական ընդդիմության քաղաքական իրավունքների դրսևորման համար:

Հարավային Կովկասի Երիտասարդական խորհրդարանը գործելու է հաջորդ տարվանից և գլխավոր նպատակը լինելու է 3 երկրների երիտասարդ քաղաքական գործիչների միջև շփման հարթակի ստեղծումը:

«ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը իր վրա պատասխանատվություն է վերցնում թե' Հայաստանի, և թե' Հարավային Կովկասի բոլոր երկրների երիտասարդական կազմակերպությունների կառուցողական երկխոսության ստեղծման համար»,-նշեց ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար, վերոնշյալ նախագծի համահեղինակ Հայկ Մամիջանյանը և հավելեց,-»Սա եզակի նախագիծ է և տարածաշրջանում ստեղծվելու է առաջին անգամ: Վստահ ենք, որ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ունի դրա համար անհրաժեշտ մասնագիտական և քաղաքական ներուժը»:

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ