Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Պուտինի, Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտնել էր, որ Պուտինը և Ծինփինը քննարկել են Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում։               
 

Ստրասբուրգ. Աշխատանքային առաջին օրն ադրբեջանական ալիքի վրա

Ստրասբուրգ. Աշխատանքային առաջին օրն ադրբեջանական ալիքի վրա
29.09.2015 | 10:49

Երեկ բացվեց ԵԽԽՎ հերթական լիագումար նիստը Ստրասբուրգում: Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը աշխատանքային առաջին օրվա մասին ասաց. «Նիստից առաջ տեղի ունեցավ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի ավանդական մամլո ասուլիսը, որն առանձնացավ Ադրբեջանի հասցեին տիկին Բրասերի երբևէ հնչեցրած խստագույն գնահատականներով: Այդ թեման տեղ գտավ և լիագումար նիստի բացման խոսքում, նա նշեց, որ իրավիճակն Ադրբեջանում վատացել է և շարունակում է վատթարանալ՝ ընդգծելով, որ ոչ միայն բանտերում են բազմաթիվ իրավապաշտպաններ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այլև հիշեցրեց Իլգար Մամեդովին, ում ազատման մասին Եվրադատարանի վճիռը Բաքուն համառորեն չի կատարում:
Ընդհանրապես աշխատանքների առաջին օրը լի էր Ադրբեջանով, նախ բյուրոն և բոլոր քաղաքական խմբերը բավականին ակտիվ քննարկում էին նախընտրական իրավիճակը Ադրբեջանում՝ կապված երկրում գոյություն ունեցող իրավիճակի հետ, որը բազմիցս քննարկվել է, բայց անարդյունք, երկրորդ՝ բազմաթիվ պատվիրակների դժգոհությունն էր առաջացրել իսպանացի Գորդի Խուկլայի ղեկավարած նախընտրական դիտորդական առաքելությունը, որը եզրակացություն էր ներկայացրել կարծես միֆական երկրի մասին: Այդ առաքելության կազմում էին չորս ԵԽԽՎ-ական՝ բավականին հայտնի ադրբեջանամետ լոբբիստներ: Հետաքրքրիր փաստ է, որ գերմանացի պատվիրակ Շվաբեն առաքելությունից մի քանի օր առաջ հրաժարվել էր մասնակցել: Առաքելության պատրաստած կարծիքը քաղաքական խմբերի և բազմաթիվ պատգամավորների խիստ դժգոհությունն է առաջացրել: Նրանք առաջարկում էին ընդհանրապես հրաժարվել դիտորդական առաքելությունից, քանի միջազգային կազմակերպություններ նկատմամբ մերժողական վերաբերմունքը հանգեցրել է նրան, որ դիտորդական առաքելությունից հրաժարվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը: Ադրբեջանական լոբբիստական բանակին ի վերջո հաջողվեց դիտորդական առաքելություն ուղարկելու որոշուման հասնել, այնուամենայնիվ, մի շարք խմբերի պատգամավորներ քննարկում են դիտորդական առաքելությունից դուրս գալու հարցը:
Բյուրոյի զեկույցի ժամանակ ադրբեջանցի պատվիրակները իրենց մշտական դերի մեջ՝ բոլորին ձանձրացրած մեղադրանքներ հնչեցրին Հայաստանի դեմ՝ կրկնելով քսան տոկոս «օկուպացված տարածքի» ու «միլիոն փախստականների» մասին՝ փորձելով եվրոպական միգրանտների ալիքի վրա նորից բարձրացնել հարցը: ԵԽԽՎ պատվիրակները արդեն հոգնել ու ձանձրացել են այդ ելույթներից և իրավացի հարց են տալիս, թե միլիարդներ ունեցող երկիրը, որ տարբեր առիթներով ու սպառազինությունների վրա այդքան գումարներ է ծախսում, ԵԽԽՎ է գալիս ու լաց է լինում, թե ինչ ծանր վիճակում են փախստականներն Ադրբեջանում: Ադրբեջանցի պատվիրակների Հայաստանի վերաբերյալ մեղադրանքներին պատասխանեց բյուրոյին զեկույցը ներկայացնող, շվեյցարացի պատգամավոր, սոցիալիստների խմբի ղեկավար Անդրեաս Գրոսը: Նա ավարտում է պատգամավորական գործունեությունը Շվեյցարիայում ու ԵԽԽՎ-ում և այդ առիթով նրան գնահատանքի ու երախտագիտության բազում խոսքեր ասվեցին՝ մարդու իրավունքների, եվրոպական քաղաքակրթական արժեքների պաշտպանության նրա կամքի ու հետևողականության մասին, մենք էլ ենք միանում այդ գնահատականին: Անդրեաս Գրոսը ադրբեջանցի պատվիրակ Հուսեյնովին ասաց, որ ԵԽԽՎ-ն այսօր Հայաստանը չի տեսնում որպես պրոբլեմատիկ երկիր, պրոբլեմատիկ երկիրը ԵԽԽՎ-ի համար այսօր Ադրբեջանն է և փակեց հարցը»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ