«Իրանը պատրաստ է ջնջել ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում»
30.09.2015 | 10:42
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Մերձավոր Արևելքում «ջնջել ահաբեկչությունը» և օգնել պատերազմական Սիրիայում ժողովրդավարության հաստատմանը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են:
Ընդհանուր ելույթներ, հասցեական ու անհասցե կոչեր և ոչ մի կոնկրետ առաջարկություն: ՄԱԿ-ը, որպես միջազգային թիվ մեկ կառույց, կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը: Այն դարձել է պետությունների ղեկավարների հավաքատեղի, զրուցատաղավար, որտեղ դեռ ավանդույթի ուժով ձգտում են միջազգային պրոբլեմների համար համատեղ լուծումներ գտնել...