Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում է

Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում է
02.10.2015 | 21:16

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի վերջին օրը` հոկտեմբերի 1-ին, Վաշինգտոնում մասնակցել է «Քարնեգի» հիմնադրամի կազմակերպած «առանց հղումների» ձևաչափով քննարկմանը: ԱՄՆ-ի փորձագիտական հանրության ներկայացուցիչներին ուղղված խոսքում նախագահն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող միջազգային արդի խնդիրներին և մարտահրավերներին: Նա ներկայացրել է Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի խնդիրներն ու իրավիճակը տարածաշրջանում: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև մերձավորարևելյան ճգնաժամին, այդ հարցում Հայաստանի մոտեցումներին:
Նախագահը ներկայացրել է եվրոպական գործընկերների աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, սահմանադրական բարեփոխումների գործընթացը և Սահմանադրության նախագծով նախատեսվող փոփոխությունների տրամաբանությունը, այնուհետև պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի` անդրադառնալով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին, ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածության միջոցով կայուն տնտեսական աճի հասնելու քաղաքականությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարին և այլն: Սերժ Սարգսյանը նաև առանձնազրույց է ունեցել «Քարնեգի» հիմնադրամի նախագահ ՈՒիլյամ Բերնսի հետ:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ