Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Լուկաշենկոյի նվերը Պուտինին՝ ծննդյան օրը

Լուկաշենկոյի նվերը Պուտինին՝ ծննդյան օրը
07.10.2015 | 22:06

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե տեղյակ չի եղել, որ իր երկրում Ռուսաստանը պատրաստվում է ռազմաօդային բազա տեղակայել: Նա վստահեցրել է, թե այդ մասին իմացել է միայն ընդդիմադիրների բարձրացրած աղմուկից, և ավելացրել, որ այս պահին Բելառուսը ռազմաբազայի կարիք չունի: Կիրակի օրը Մինսկում հարյուրավոր ցուցարարներ բողոքի ակցա անցկացրին Բոբրույսկում ռուսական ռազմաբազա տեղակայելու ծրագրի դեմ:

Դիտվել է՝ 2246

Մեկնաբանություններ