Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՀՀԿ-ն վախերով չի առաջնորդվում

ՀՀԿ-ն վախերով չի առաջնորդվում
08.10.2015 | 11:56

ՀՀԿ-ն վտանգներով ու վախերով չի առաջնորդվում՝ պատասխանեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հնչած այն հարցին, թե իրենք վտանգ չե՞ն տեսնում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր թիմով կմասնակցի 2017-ի խորհրդարանական ընտրություններին: «Նախ ո՞րն է իր թիմը, կուսակցություն կա՞: Ես թիմ ասելով հասկանում եմ քաղաքական կուսակցություն, ոչ թե ընկերական շրջապատ»,- ասաց նա: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հանրապետական կուսակցությունը բաց քաղաքական մրցապայքարի կողմնակից է, ու իրենք առանց բացառության բոլոր քաղաքական դերակատարների հետ պատրաստ են ազատ մրցակցության դաշտում իրականացնել իրենց աշխատանքները: «Կապրենք կտեսնենք, դեռ 2017-ին ժամանակ կա, ամեն ինչ կարող է լինել, բայց մենք նման հարց չենք քննարկել, որովհետև ձեր ասած գործիչն ու քաղաքական թիմը այս պահին գոնե տեսանելի չեն»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ