Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իրանի նախագահը Ֆրանսիա կայցելի նոյեմբերի 16-18-ին

Իրանի նախագահը Ֆրանսիա կայցելի նոյեմբերի 16-18-ին
08.10.2015 | 12:00

Իրանի նախագահ Հասան Ռուհանին նոյեմբերի 16-18-ին պաշտոնական այցով կլինի Փարիզում: Սեպտեմբերին Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել էր, որ Ռուհանին ընդունել է Ֆրանսիա այցելելու հրավերը, Իրանի նախագահին կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում Ռուհանին հայտարարել է, որ հարկավոր է ընդունել գործողությունների ծրագիր երկու երկրների հարաբերությունների բազմակողմանի զարգացման համար:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ