Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Սեպագիր արձանագրությունների բացօթյա ցուցահանդես

Սեպագիր արձանագրությունների բացօթյա ցուցահանդես
11.10.2015 | 11:23

«Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագրում ներառվել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։

Մայրաքաղաքի գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում գտնվող այգում բացվել է «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի բացօթյա ցուցահանդես: Ցուցահանդեսում հանրությանն են ներկայացվել Արևմտյան Հայաստանում՝ Տուշպայում (Վան), Տիգրանակերտում և այլ քաղաքներում հայտնաբերված մի շարք սեպագիր արձանագրությունների կրկնօրինակներ՝ գիտական մեկնաբանությամբ, թարգմանությամբ։ Արձանագրությունների կրկնօրինակները կերտել է Արտակ Համբարձումյանը:

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ