Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ալեքսանդր Լուկաշենկո 5

Ալեքսանդր Լուկաշենկո 5
13.10.2015 | 12:28

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
«Վստահ եմ, որ շնորհիվ փոխադարձ ջանքերի, մեզ կհաջողվի կյանքի կոչել առևտրատնտեսական և ավանդական սերտ հումանիտար կապերի զարգացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, նպաստել բազմակողմ կառույցների շրջանակներում մեր երկրների համագործակցության խորացմանը և նախանշել փոխշահավետ գործակցության հեռանկարային ուղղությունները»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ