Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ալբանիայի հավաքականին կարող են դուրս թողնել «Եվրո - 2016»-ից

Ալբանիայի հավաքականին կարող են դուրս թողնել «Եվրո - 2016»-ից
14.10.2015 | 18:18

Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է դուրս թողնվել Եվրոպայի 2016-ի առաջնության մասնակիցների շարքից: «Ռոսսիյսկայա գազետա»-ն հայտնում է, որ ալբանական ու սերբական ԶԼՄ-ները հայտնում են, որ պատճառը խոշոր կաշառքն է, որ Ալբանիայի հավաքականը նախօրեին Ալբանիա-Հայաստան խաղից առաջ տվել է Հայաստանի հավաքականին: Ըստ ԶԼՄ-ների` ալբանացիները 4 հայ ֆուտբոլիստների 500- հազարական եվրո են վճարել` խաղը պարտվելու համար:
Մամուլի հաղորդման հիման վրա ՈՒԵՖԱ-ն այժմ հետաքննություն է սկսել: Տեղեկության փաստացի հաստատման դեպքում «Եվրո -ս2016»-ին ալբանացիներին կփոխարինեն դանիացիները:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ