Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայաստանը պատրաստ է օժանդակել ՀԱՊԿ խնդիրների ու նպատակների իրագործմանը

Հայաստանը պատրաստ է օժանդակել ՀԱՊԿ խնդիրների ու նպատակների իրագործմանը
16.10.2015 | 11:57

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովին։ Նա և ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները Հայաստանում են՝ համակարգող խորհրդի 17-րդ նիստին մասնակցելու նպատակով: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, պատրաստ է ակտիվորեն օժանդակել ՀԱՊԿ խնդիրների ու նպատակների իրագործմանը, այդ թվում՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը հակազդման գործում:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ թմրամիջոցների տարածման վտանգն աշխարհում օր օրի ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում, և համամարդկային այդ չարիքի ու վտանգավոր հանցավորության դեմ պայքարը պահանջում է ջանքերի համադրում: Հայաստանի նախագահը և Ռուսաստանի թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրենը կարևորել են երկկողմ ձևաչափով գործակցությունը՝ նկատի առնելով, որ հայ - ռուսական դաշնակցային հարաբերությունների ընդգրկուն օրակարգում իր ուրույն տեղն ունի երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ