«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչն այցելել է Մոսկվայի հոգևոր ակադեմիա

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչն այցելել է Մոսկվայի հոգևոր ակադեմիա
17.10.2015 | 18:48

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը Մոսկվայում ներկա է գտնվել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի հիմնադրման 330-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարությանը:

Հանդիսության ընթացքում Հայր Գարեգինն ընթերցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական գիրը, որով Նորին Սրբությունն իր Հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է հղել հոգևոր հաստատության տեսչական ու դասախոսական կազմին, ինչպես նաև ուսանողությանը հաստատության հիմնադրման օրվա ուրախալի առիթով:
Այցի ընթացքում Գարեգին վարդապետը հանդիպումներ է ունեցել հոգևոր ակադեմիայի ռեկտոր Գերաշնորհ Եվգենի արքեպիսկոպոս Վերեյսկու և կրթական ու կարգապահական գծերով պրոռեկտորների հետ, քննարկեցլ երկու կրթօջախերի համագործակցության առաջիկա ծրագրերը:
Գևորգյան ճեմարանի տեսչին ուղեկցել են Մոսկվայի հոգևոր ակադեմիայում իր հոգևոր ուսումնառությունը շարունակող Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Խանանյանը:

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ