«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ի՞նչ է կատարվում Երուսաղեմում

Ի՞նչ է կատարվում Երուսաղեմում
19.10.2015 | 12:46

Երուսաղեմում այս օրերին աննախադեպ լարված իրավիճակ է՝անգամ խոսակցություն կա Երուսաղեմի հնարավոր բաժանման մասին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, Երուսաղեմի Հայոց պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն, պատրիարքության պաշտոնական մամուլի խոսնակ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը նշեց, որ թեև այս պահին Երուսաղեմի բաժանման հարց չկա, բայց հին քաղաքն ամբողջությամբ ոստիկանական հսկողության տակ է: Լարված իրավիճակը սկսվեց օգոստոսի 1-ից: Արիս սրբազանը պատմեց մանրամասներ՝ մի խումբ հրեաներ մտել են «Ալ Աքսա» մզկիթ՝ աղոթելու, բայց արաբների համար, բնականաբար, դա անդունելի է եղել: Իրավիճակը գնալով էլ ավելի է բարդանում, արաբները հրեաների են դանակահարել, արդյունքում՝ զենք է կիրառվել: Սրբազանի խոսքով՝ մեր կալվածքներին վտանգ չի սպառնում: Եթե Երուսաղեմը բաժանվի, մեր կալվածքները ո՞ր կողմում կմնան՝ հարցին Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը պատասխանել է. «Բաժանման պարագայում մեր կալվածքների կարևոր մեծ մասը հրեական կողմում կմնա, մյուս մասը՝ արաբական կողմում կմնա»: Այն կալվածքները, որոնք երկարաժամկետ վարձակալության են տրվել, միևնույն է, մնալու են մեր սեփականությունը անգամ բաժանման պարագայում: «Հրեա զինվորականությունը իրավունք ունի քարկոծողների վրա կրակ բանալու: Մենք հայերս, իհարկե, չեզոք դիրք ենք բռնել, բայց այս ամենը եթե խորանա, հնարավոր է զոհեր ունենանք»,- ասաց նա:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ