Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Հարսանիքը՝ անօթևանների խնջույք

Հարսանիքը՝ անօթևանների խնջույք
19.10.2015 | 12:52

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքում հարսն ու փեսան չեղյալ են հայտարարել հարսանիքը։ Աղջկա ծնողները որոշել են հյուրանոցում նախապես վճարված հարսանեկան ընթրիքը վերածել անօթևանների խնջույքի։ Հարսնացուի մայրը՝ Կարի Դուեյնը պատմել է, որ 120 մարդու համար նախատեսված խնջույքի փոխարեն որոշել են հրավիրել անօթևաններին, որ «նրանք գոնե կյանքում մի անգամ ընթրեն քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկում»։ Հանդիսության համար պատրաստված ծաղիկներն ընտանիքը նվիրաբերել է տարեցների տանը։ Խնջույքի հրավերն ընդունել են 90 միայնակներ, երեխաներով ընտանիքներ։ Հանդիսության համար ծախսվել է 35 000 դոլար: Զույգի համար գնված դեպի Բելիզ հարսանեկան ճանապարհորդությանը հարսնացուն կմեկնի մայրիկի հետ։

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ

€ծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am