Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը կայցելի Թուրքիա

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը կայցելի Թուրքիա
19.10.2015 | 12:56

ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը կայցելի Թուրքիա՝ հաղորդում է Anadolu գործակալությունը։ Թուրքիայում Նուլանդը կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, փախստականների ճգնաժամը, անվտանգությանն ուղղված սպառնալիքները։ Նուլանդը նաև կայցելի Իսպանիա և Հունաստան։ Իսպանիայում երկուշաբթի Նուլանդը կմասնակցի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդի ու կառավարության ղեկավարության հետ հանդիպումներին։ Հոկտեմբերի 20-ին Նուլանդը կլինի Աթենքում, որտեղ կքննարկի տնտեսական բարեփոխումներին, փախստականների ճգնաժամին ու էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանն առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ