Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կարճ ասած՝ վարչապետը արձակուրդ չի մեկնելու

Կարճ ասած՝ վարչապետը արձակուրդ չի մեկնելու
20.10.2015 | 12:04

Այսօր երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի արտահերթ նիստում քննարկվել է դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում կուսակցության մասնակցությունը, շտաբի ձևավորման խնդիրները, նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Կուսակցության նախագահը հանձնարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին ձևավորել և ղեկավարել շտաբները, և վարչապետը արդեն մոտ օրերս կձևավորի իր գործընկերների՝ մեզ հետ միասին, այդ շտաբները,- նշեց Շարմազանովը: - ՀՀԿ-ն հանրաքվեի շտաբի պետ տեսնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին»: Պատասխանելով լրագրողների հարցին՝ Աբրահամյանի՝ վարչապետ լինելը չի՞ խանգարի շտաբը ղեկավարելու աշխատանքներին, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Չի խանգարում վարչապետ լինելու հանգամանքին, որովհետև կա «Հանրաքվեի մասին» օրենքը և այն հնարավորություն է տալիս օրենքով սահմանված կարգով իրականացնել և գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները, և հանրաքվեի շտաբի պետի գործառույթները: Կարճ ասած՝ վարչապետը արձակուրդ չի մեկնելու»:
Հարցին՝ ի՞նչ մասնակցություն կունենա նախագահը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Արշավն անցկացնելու է վարչապետը: Մեզ համար կարևոր է, որպեսզի ամբողջ հասարակությունը կողմ լինի սահմանադրական բարեփոխումներին, բայց կարևոր է նաև, որպեսզի գործընթացը համապատասխանի օրենքի տառին և ոգուն»:

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ