Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է

Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է
20.10.2015 | 12:13

Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է՝ կարծում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի որոշման վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարություններին։ «Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է, որում, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկրորդ պալատի 2013 թ. դեկտեմբերի 17-ի որոշման վրա, դատողություններ են արվում նույն գործով ՄԻԵԴ ս.թ. հոկտեմբերի 15-ի որոշման վերաբերյալ։ Սա պարզունակ մանիպուլյացիա է»,- նշել է Բալայանը:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ