Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

30 հազար դոլար՝ ԱՄՆ քաղաքացիության համար

30 հազար դոլար՝ ԱՄՆ քաղաքացիության համար
25.10.2015 | 11:42

Թայվանի քաղաքացուհին կարող է 30 հազար դոլար տուգանք վճարել ԱՄՆ տարածքում ծննդաբերելու փորձ կատարելու համար՝ հայտնում է Associated Press-ը: Կինը օդանավով թռչել է հղիության 32-րդ շաբաթվա մեջ և ամբողջ ճանապարհին հարցրել է, թե ո՞ր երկրի տարածքում են գտնվում: Ծննդաբերությունը սկսվել է երկնքում, և օդաչուն որոշել է վայրէջք կատարել Ալյասկայի օդանավակայաններից մեկում, որպեսզի երեխայի համար անվտանգ պայմաններ ստեղծվեին: Երեխան իրոք Ամերիկայի քաղաքացիություն ստացավ. ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ քաղաքացիություն ստանալու երկու հնարավորություն կա՝ կամ երեխայի ծնողները պետք է ԱՄՆ քաղաքացի լինեն, կամ երեխան պետք է ծնվի երկրի տարածքում: Թայվանի իշխանությունները կարծում են, որ կինը մեղավոր է մյուս ուղևորների առաջ, որ ստիպված են եղել Ալյասկայում վայրէջք կատարել:

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ