Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Բարսելոնան» կարող է հանդես գալ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում

«Բարսելոնան» կարող է հանդես գալ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում
28.10.2015 | 12:45

«Բարսելոնան» կարող է մասնակցել Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությանը, եթե Կատալոնիան դուրս գա Իսպանիայի կազմից՝ Marca-ին ասել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը: Ենթադրությանը ի պատասխան, որ «Բարսելոնան» կարող է Իսպանիայի առաջնությունը լքել, Վալսը հիշեցրել է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությանը մասնակցում է «Մոնակոն», որ անկախ պետություն է ներկայացնում: Վարչապետը պատմել է, որ ծնվել է Բարսելոնայում և մանկությունից «Բարսելոնայի» երկրպագուն է ու պաշտպանում է ֆրանսիական առաջնությանը թիմի մասնակցության գաղափարը: Մանուել Վալսը հիշեցրել է, որ «Բարսելոնան» 23 անգամ եղել է Իսպանիայի չեմպիոն, 27 անգամ գավաթակիր, հինգ անգամ հաղթել է չեմպիոնների լիգայում:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ