Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Ես ուզում եմ ֆուտբոլը վերադարձնել իր ելակետին, բայց իմ գլխին եռացող յուղ են լցնում»

«Ես ուզում եմ ֆուտբոլը վերադարձնել իր ելակետին, բայց իմ գլխին եռացող յուղ են լցնում»
29.10.2015 | 14:24

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որ երեք ամսով մեկուսացված է իր պարտականություններից, շարունակում է իրեն համարել ՖԻՖԱ-ի նախագահի լավագույն թեկնածուն՝ հաղորդում է The Telegraph-ը: «Ես ինձ միջնադարյան ասպետ եմ զգում, որ կանգնած է ամրոցի առաջ: Ես ուզում եմ ֆուտբոլը վերադարձնել իր ելակետին, բայց իմ գլխին եռացող յուղ են լցնում: Մի կասկածեք՝ ես մինչև վերջ կգնամ ու կօգտագործեմ մարզական ու իրավական բոլոր գործընթացները՝ ինձ պաշտպանելու համար»՝ հայտարարել է Պլատինին:
Հոկտեմբերի սկզբին ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը 90 օրով կասեցրեց ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի և Միշել Պլատինիի ֆուտբոլին առնչվող որևէ գործունեություն՝ նրանց կոռուպցիայի մեջ կասկածելով: Երկուսն էլ բողոքարկել են որոշումը: Պլատինին ՖԻՖԱ-ի նախագահի յոթ թեկնածուներից մեկն է: Իրենց թեկնածությունն են առաջադրել ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, Հորդանանի արքայազն Ալի բին ալ Հուսեյնը, ՀԱՀ-ի՝ բնակշինարարութան նախկին նախարար և Նելսոն Մանդելայի աջակից Տոկիո Սեկսվալը, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը, Ֆուտբոլի ասիական ֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ ալ Խալիֆը և Լիբերիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Մուսա Բիլիտին: ՖԻՖԱ-ն որոշել է, որ ընտրական հանձնաժողովը Պլատինիի թեկնածությունը չի քննարկի, քանի դեռ նա մեկուսացված է ֆուտբոլից: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները նշանակված են փետրվարի 26-ին, Ցյուրիխում:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ