Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
30.10.2015 | 10:51

Մեծարգո ՀՀ նախագահ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իմ պատրաստած մի կարևոր փաստաթուղթ: Այն Ադրբեջանի մերձկասպյան և կասպյան տարածքների (այսուհետ` նշված տարածքների) երկրակեղևում վաղուց ի վեր ընթացող ծայրահեղ վտանգավոր սեյսմիկ-գեոդինամիկ անտրոպոգեն պրոցեսների մասին է, պայմանավորված նավթի ու գազի երկարատև, ինտենսիվ անկառավարելի արդյունահանմամբ: Փաստաթուղթը հիմնված է բնածին և տեխնածին երկրաշարժերի գեներացման ֆիզիկայի ոլորտում իմ տեսական ուսումնասիրությունների հիմնարար արդյունքների, նշված տարածքներում 1997-ից իրականացվող մանրակրկիտ մոնիթորինգի արդյունքների վրա:
Ժամանակի ընթացքում այդ վտանգավոր սեյսմիկ-գեոդինամիկ անտրոպոգեն պրոցեսները նշված տարածքներից միգրացվել ու միգրացվում են հարակից տարածքներ և ներկայումս դիտվում են ոչ միայն Ադրբեջանի ողջ տարածքում, այլև հարևան ՀՀ, ԼՂՀ, ՎՀ արևելյան, ԻԻՀ հյուսիսային, ՌԴ կովկասյան տարածքներում, Կասպից ծովի մյուս սեկտորներում: Դրանք մեծ վտանգ են ողջ տարածաշրջանի համար:
Եթե անհապաղ համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ոչ հեռու ապագայում նշված տարածքներում կգեներացվի սեյսմիկ-գեոդինամիկ մեծ անտրոպոգեն աղետ: Արդյունքում ողջ տարածաշրջանը կվերածվի նախադեպը չունեցող անտրոպոգեն աղետի մեծ գոտու, ինչի վերականգնումը մեր քաղաքակրթության ուժերից վեր է լինելու: Արդյունքում կխաթարվի մեր տարածաշրջանի, մեծ Մերձավոր Արևելքի, նաև միջազգային անվտանգությունը, ինչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուսերին է դրված:
Փաստաթուղթը կներկայացվի ՄԱԿ-ի ԱԽ, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրների ղեկավարներին, ԻԻՀ, ԼՂՀ, ՎՀ նախագահներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին, ԵՄ, ԵԽ, ԵՀ ղեկավարներին և այլն:
Մեծարգո ՀՀ նախագահ, պատրաստ եմ փաստաթուղթը մանրամասն քննարկելու Ձեզ, ՀՀ ԱԺ-ի պատգամավորների, ՀՀ կառավարության անդամների և ՀՀ հասարակական-քաղաքական կազմակերպությունների, անհատների հետ:


Հարգանքով`
Մանե ՀԱԿՈԲՅԱՆ-ԱԿԼՈՒՆՑ
Ֆիզիկա-մաթեմատիկական
գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ