«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՀՀԿ-ն քարոզչության հետ կապված որևէ խնդիր չունի

ՀՀԿ-ն քարոզչության հետ կապված որևէ խնդիր չունի
30.10.2015 | 14:43

Մեր գրասենյակները չեն փակվում, մենք ունենք քարոզիչներ, մենք չունենք որևէ խնդիր՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պնդելով, թե մեծամասնականով ընտրված բոլոր պատգամավորներն էլ ընդգրկված են սահմանադրական հանրաքվեի քարոզարշավում։ Անդրադառնալով ԱԺ-ում «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ ԱԺ-ում հնչած քննադատություններին, որ դրանք կրկնակի քվեարկության հնարավորություն են տալիս, Շարմազանովն ասաց, որ նույնականացման քարտ ունեցող 183 000 քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու հնարավորություն պետք է ունենան։

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ