Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աբրահամյանն ու Մեդվեդևը առանձնազրույց են ունեցել

Աբրահամյանն ու Մեդվեդևը առանձնազրույց են ունեցել
30.10.2015 | 22:37

Դուշանբեում ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկու վարչապետները կարևորել են ակտիվ գործակցությունը առևտրատնտեսական կապերի զարգացման և ընդլայնման գործում, անդրադարձել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերին և քայլերին:

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ