«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԱՄՆ պետքարտուղարն Ուզբեկստանում է

ԱՄՆ պետքարտուղարն Ուզբեկստանում է
01.11.2015 | 20:29

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Ուզբեկստանում է։ Սամարղանդում Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի արտաքին գործոց նախարարների հետ հանդիպման ընթացքում Քերրին ասել է, որ դեմոկրատիայի հարցում առաջընթացը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը։ Քերին ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ անցած երկու տարիներին այցելել է հիմնականում ավտորիտար ղեկավարների կողմից կառավարվող տարածաշրջան։ Հանդիպման մասնակիցները ստորագրել են հայտարարագիր, որով աջակցություն են հայտնում Աֆղանստանին անկախ և խաղաղ պետություն կերտելու հարցում։ Ջոն Քերին նաև առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հետ, լրագրողների ներկայությամբ չի արծարծել մարդու իրավունքների խնդիրը, բայց ասել է, թե «մարդու իրավունքներին առնչվող խնդիրների, անձերի և հանրային կյանքին նրանց մասնակցության մասին»։

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ