Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Չնայած երկու միավոր կորցնելուն

Չնայած երկու միավոր կորցնելուն
03.11.2015 | 10:28

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասներորդ տուրի առաջին օրն առանձնացել է մրցակիցների խաղաղասիրությամբ: «Ալաշկերտը» 1:1 է խաղացել «Արարատի» հետ, նույն հաշիվն է արձանագրվել նաև «Բանանց»-«Շիրակ» դիմակայությունում:
Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հաղթանակներ: «Միկան» նվազագույն հաշվով առավելության է հասել «ՈՒլիսի» նկատմամբ, իսկ «Փյունիկը» չորս անպատասխան գնդակ է անցկացրել «Գանձասարի» դարպասը, ինչը գործող չեմպիոնին հնարավորություն է տվել մրցաշարային աղյուսակում շրջանցելու «Շիրակին»:
Տուրի արդյունքներով առաջատարը շարունակում է մնալ «Ալաշկերտը»՝ 25 միավոր: «Փյունիկի» ակտիվում է 23, «Շիրակի»՝ 21 միավոր:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

­րի դեմ