Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Կնպաստի կինոարտադրանքի տարածմանն ու վարձույթի ձևավորմանը

Կնպաստի կինոարտադրանքի տարածմանն ու վարձույթի ձևավորմանը
04.11.2015 | 13:26

ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Արգենտինյան կինոռեժիսորների - DAC – տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների և ռեժիսորների գլխավոր ասոցիացիայի միջև կինեմատոգրաֆիական համագործակցության և փոխօգնության համաձայնագիրը»:

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը և Արգենտինայի կինո և տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների գլխավոր ասոցիացիայի (DAC) կողմից լիազորված Սիլվանա Ջարմոլուկը:
Համաձայնագիրը նպատակ ունի ձևավորելու երկկողմ (Հայաստանում և Արգենտինայում) համագործակցության լայն դաշտ՝ տեսալսողական արտադրանքի բնագավառում, խթանելու և համակարգելու հայկական և արգենտինական տեսալսողական արտադրանքի ցուցադրումը, տարածումը, ինչպես նաև արտադրությունը և մարքեթինգը երկու երկրներում:
Երկկողմ համագործակցությունը մեծապես կնպաստի Արգենտինայում և Հայաստանում համատեղ ֆիլմարտադրության դաշտի զարգացմանը, ինչպես նաև կինոարտադրանքի տարածմանն ու վարձույթի ձևավորմանը:
Համաձայնագրի շրջանակներում կիրականացվեն «Հայկական կինոյի շաբաթ» Բուենոս Այրեսում և «Արգենտինյան կինոյի շաբաթ» Երևանում:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ