ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-7-ին աշխատանքային այցով կմեկնի Մինսկ՝ մասնակցելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությանը: Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի, ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, ԲՀ Ազգային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ: