Նոյեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Երևանում ՌԴ ԱԳ նախարարին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը կհաջորդի երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։