Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Ես ցավում եմ, որ կոնտեքստից կտրելով իմ խոսքը, նմանատիպ սխալ մեկնաբանություն է արվում»

«Ես ցավում եմ, որ կոնտեքստից կտրելով իմ խոսքը, նմանատիպ սխալ մեկնաբանություն է արվում»
06.11.2015 | 19:21

ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պնդում է, որ «Կառավարման և ընտրական համակարգերը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում» խորագրով քննարկմանը իր միտքը, թե իրականում վարչապետ դառնում են մեծամասնություն ներկայացնող կուսակցության առաջնորդները և դժվարանում է ասել, թե ինչպիսին կլինեն զարգացումները, կտրված է կոնտեքստից: «Ես ցավում եմ, որ այդպիսի հեղինակավոր ցանցային ռեսուրսը, ինչպիսին է «Սիվիլնեթը», կոնտեքստից կտրելով խոսքը, նմանատիպ սխալ մեկնաբանություն է անում: Իմ խոսքում անգամ ես շարունակում եմ, որ բնականաբար դա տեսանելի է նաև Սերժ Սարգսյանի համար, իսկ մինչ այդ խոսում էի այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում դառնալ վարչապետ: Այսինքն` ես պնդում եմ լրիվ հակառակը՝ Սերժ Սարգսյանը քաջ գիտակցում է, որ խորհրդարանական կառավարման համակարգում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի լիդերներն են դառնում վարչապետ, և նա, դա գիտակցելով, այդ հայտարարությունն է արել»,-ասել է Դավիթ Հարությունյանը:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ