Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտադիր է վերանայել իր նոր մամուլի քարտուղարի նշանակման որոշումը նրա հայտարարությունների պատճառով: Ռան Բարացը Ֆեյսբուքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային մեղադրել է հակասեմականության մեջ, իսկ պետքարտուղար Ջոն Քերիի ինտելեկտը համեմատել է 12 տարեկան երեխայի ուղեղի զարգացածության աստիճանի հետ:
Նեթանյահուն իր մամուլի քարտուղարի հայտարարությունները բացարձակապես անթույլատրելի է անվանել: Իսրայելը պաշտոնապես հաստատել է, որ մամուլի քարտուղար Բարացը չի ուղեկցելու Նեթանյահուին հաջորդ շաբաթ ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ: