ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անընդունելի է համարում Ռոբերտ ՈՒոլտերի զեկույցին հավանություն տալու ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի որոշումը: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ պետք է համատեղ աշխատել ռազմաքաղաքական ղեկավարության նախանշած նպատակներին հասնելու համար` ի շահ ԼՂՀ ժողովրդի: «Բոլոր այլ տեսակետները, որոնք կարող են միակողմանի որոշումների հանգեցնել կամ էլ միակողմանի արարքներ պարտադրել, անընդունելի են։ Մենք համարում ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ քաղաքական եղանակով, երկխոսության միջոցով և վստահության մթնոլորտում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դա պիտի տեղի ունենա միջազգային հանրության աջակցությամբ։