Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

13 չկա, բավարարվեք եղածով

13 չկա, բավարարվեք եղածով
11.11.2015 | 14:30

ՀՀ իշխանությունները որոշել են 13-րդ աշխատավարձ չվճարել պետական կառույցների աշխատակիցներին: Պետբյուջեի մուտքերն 9 ամիսների արդյունքներով 50 միլիարդ դրամով պակաս են, տարվա վերջին այդ ցուցանիշն ավելի կմեծանա, եկող տարվա կանխատեսումները հուսադրող չեն, ուստի իշխանությունները մտածում են ծախսերը կրճատել: Որպես առաջին քայլ դիտարկվում է հավելավճարներից հրաժարվելու տարբերակը:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ