Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Հայ գործարարները չեն կարողանում մասնակցել ԵԱՏՄ պետգնումների մրցույթներին

Հայ գործարարները չեն կարողանում մասնակցել ԵԱՏՄ պետգնումների մրցույթներին
18.11.2015 | 17:33

Շուտով կլրանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության մեկ տարին, սակայն առայսօր հայաստանյան ընկերությունները չեն կարողանում մասնակցել միության մյուս անդամ-երկրների պետգնումների մրցույթներին՝ գործարարների հետ հանդիպմանը հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: «Բազմաթիվ հայկական ընկերություններ այսօր շահագրգռված են մասնակցելու ԵԱՏՄ տարածքում պետական գնումների մրցույթներին։ Ցավոք, հայկական ընկերությունները չեն կարողանում մասնակցել մի շարք ընթացակարգային խնդիրների պատճառով։ Այս ուղղությամբ մեր հանձնաժողովը ակտիվ աշխատանքներ է իրականացնում ԵԱՏՄ գործընկերների հետ»,- հայտնեց Շաբոյանը։ Նա կարծում է, որ առաջին և ամենակարևոր խնդիրը կապված է էլեկտրոնային ստորագրությունների հետ, քանի որ ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում պետական գնումները էլեկտրոնային եղանակով են իրականացվում, մասնավորապես, Ռուսաստանում, Ղազախստանում:

Դիտվել է՝ 828

Մեկնաբանություններ