Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Նա մի քանի հանդիպումներ կունենա Հայ առաքելական եկեղեցու, համայնքում գործող քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կայցելի հայկական վարժարաններ և Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսարան: Հանդիպումներ են նախատեսվում նաև անհատ բարերարների հետ։ Նոյեմբերի 26-ին Արա Հարությունյանը կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին: